Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ

Տղաներն ավելի հաճախ են տառապում աուտիզմից

Տղաներն ավելի հաճախ են տառապում աուտիզմից

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ տղաները չորս անգամ ավելի հաճախ են տառապում աուտիզմից, քան՝ աղջիկները։

Հետազոտությունն անցկացրել են ԱՄՆ առողջապահության նախարարության եւ  Հիվանդությունների վերահսման ամերիկյան կենտրոնի մասնագետները։  Փորձագետները, մասնավորապես, պարզել են, որ ներկայումս դպրոցական տարիքի 50 երեխայից մեկին բժիշկները տալիս են «աուտիզմ» ախտորոշումը։ Այս ցուցանիշը զգալիորեն աճել է  2007-ից, երբ աուտիզմ ախտորոշում էին 86 երեխայից մեկի մոտ։

 

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, աուտիզմի նշանները հայտնվում են վաղ տարիքում, իսկ կարգավորող միջոցառումների հաջողությունը կաված է վաղ ախտորոշումից։ Որքան շուտ ախտորոշվի ու  սկսվի աշխատանքը նման երեխայի հետ, այնքան մեծ է նրա՝ ապագայում հասարակության մեջ ներգրավվելու հավանականությունը։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ